ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած իր ելույթում Նիկոլը փաստացի հայտնել է, թե ինչու է 2018-ից ի վեր նշանառության տակ առել ՍԴ-ն. հայտարարելով, որ այրվում է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ցանկությունից՝ Նիկոլը միաժամանակ ասել է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո այն պետք է ուղարկեն ՍԴ, և եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար:
Հարց է առաջանում՝ նույնիսկ տեսականորեն հնարավո՞ր է, որ ՍԴ-ն չանի այն, ինչ որ Նիկոլի սրտից է բխում՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ստեղծվել են ՍԴ-ում ներկա պահին. ՍԴ-ն Նիկոլի գրպանի շնիկի է վերածվել՝ սկսած ճիշտ այն պահից, երբ Հրայր Թովմասյանն ապօրինաբար հեռացվեց այդ մարմնից:
Ո՞րն է Նիկոլի մեսիջը: Այն հետևյալն է՝ ասեք, կանենք. պետք լինի Սահմանադրություն էլ կփոխենք, պետք լինի, ՍԴ-ն այդ թուղթը չի համարի հակասահմանադրական, եթե Իլհամ ձյաձյան շատ պնդի, հենց Բաքվում էլ ՀՀ Սահմաանդրության տեքստը կգրենք: Պրոբլեմ չկա, միայն թե ինձ մի ձեռնահարեք, թողեք վայելեմ:
Վայելքին քիչ մնաց…